WRC․ Փրկված արջերը վերականգնում են բնազդները՝ ձմռանը նրանք քուն են մտել![]() 8 ապրիլի 2021 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) պահվող 19 գորշ արջից 16-ն առաջին ձյան հետ քուն է մտել, իսկ մյուս երեքը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել վայրի արջերին բնորոշ իրենց բնազդները, տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։ Ներկայումս բոլոր արջերը դուրս են եկել իրենց որջերից ու գտնվում են Կենտրոնի մասնագետների խիստ վերահսկողության ներքո, իսկ կենդանիների սննդակարգն ու զբաղվածությունը կազմվել է՝ հնարավորինս մոտեցնելով բնական պայմաններին: Այժմ նրանք սնվում են մեծ քանակությամբ կանաչեղենով, ստանում պրոտեինի հստակ չափաքանակ և ամբողջ օրը զբաղված են սննդի փնտրտուքով, ինչպես վայրի բնության մեջ։ Նշվում է, որ ձմեռման բնական գործընթացը կենդանիների բարեկեցության ապահովման մասին խոսող ամենաարդյունավետ ցուցանիշներից մեկն է։ «Փրկված արջերից որևէ մեկն անազատության մեջ ապրելու տարիներին երբևիցե երկարատև քուն չի մտել, ինչը կրկնվելով ամեն տարի կենդանիների մոտ առաջացրել է հոգեֆիզիոլոգիական խանգարումներ: Մասնագետները լիահույս են, որ 2021-ի ձմռանը երկարատև քուն կմտնեն բոլոր արջերը»,-ասվում է հաղորդագրության մեջ Ձմեռային քունը որջում, որին արջերը սկսում են նախապատրաստվել արդեն ուշ աշնանը, օգնում է կենդանիներին գոյատևել ցուրտ ամիսներին ու վերականգնել բնազդները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |