Մարուքյան․ Մեզ այդպիսի վախեցած, անպատասխանատու ռազմական ղեկավարություն պետք չէ![]() 9 ապրիլի 2021 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ՊՆ մոտ ստեղծված վիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը, ովքեր չեն կարողանում զինվորների ծնողների հետ խոսել, նրանց առջև կանգնել և պատասխանել նրանց հարցերին, պետք է հեռանան: «Մեզ այդպիսի վախեցած, անպատասխանատու ռազմական ղեկավարություն պետք չէ»,-գրել է նա: Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ասել էր, որ մեկ օր է` ՊՆ շենքի մոտ են, սակայն ոչ ԳՇ պետն է իրենց մոտեցել, ոչ էլ նախարարը։ «Դուք քայլեր արեցիք, որոնք ձեզ երբեք չեն ներվելու: Ով որ այս երկրում առհամարում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս երկրի կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտաք»,-ասել է Արսեն Ղուկասյանը։ Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |