Երևան-Գյումրի փակ ճանապարհի պատճառով «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է![]() 9 ապրիլի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով՝ ռազմագերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Շիրակում գերիների հարազատները փակել էին մարզ տանող բոլոր ճանապարհները։ Փակ էր ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները: «Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գերեվարված անձանց հարազատները փակել էին Գյումրի-Երևան երկաթուղին՝ մեքենաներ կանգնեցնելով երկաթգծերին: Ապրիլի 8-ի երեկոյան պաշտոնական լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձ չի հաջողվել կազմակերպել։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |