2009 թվականին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 10 տոկոսով11 մարտի 2009 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առեւտրի նախարարության կանխատեսմամբ, 2009 թվականին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կավելանա 10 տոկոսով: Այդ մասին մարտի 11-ի մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին Հայաստան է այցելել 588 000 զբոսաշրջիկ, ինչը 9,4 տոկոսով (510 000 մարդ) ավել է, քան 2007 թվականին: Ինչպես հաղորդել է Ապրեսյանը, կազմակերպված զբոսաշրջությունը կազմել է 15-20 տոկոս երկրի ընդհանուր զբոսաշրջության կառուցվածքում, մնացածը` անհատական այցելություններ են, որոնցից 60 տոկոսը սփյուռքի ներկայացուցիչների այցերն են: Ըստ Ապրեսյանի, զբոսաշրջության ոլորտի զարգացումն առաջին հերթին կապված է նրա հետ, որ Հայաստանը գրավիչ երկիր է հարուստ ազգային կոլորիտի ու պատմության, եզակի բնության, հյուրընկալ ժողովրդի տեսակետից, եւ կարեւորը, ցածր գների առումով: Իր կողմից Հայաստանի կառավարությունը վերանայել է «Պետական տուրքի մասին» օրենքն ու այժմ 21-օրյա մուտքի արտոնագրի համար հարկ կլինի վճարել 3000 դրամ: «Ստեղծված պայմաններում հանրապետությունում զբոսաշրջության զարգացման հետագա խթանման համար անհրաժեշտ է պետության ու մասնավոր հատվածի համագործակցությունը»,-ասել է նա: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է տրամադրվող ծառայությունների մակարդակի բարձրացմանն, զբոսաշրջության ոլորտում բարենպաստ օրենսդրական դաշտի ստեղծմանն, վիզային ռեժիմի պարզեցմանն, ինչպես նաեւ ճանապարհների բարեկարգմանն ուղղված նախագծերի մշակմամբ , ասել է Ապրեսյանը: «Բարենպաստ պայմանների ստեղծումը Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար թույլ կտա համալրել Հայաստանի պետբյուջեն»,-հավելել է նա: Ինչպես հաղորդել է Ապրեսյանը, համաշխարհային ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ զբոսաշրջության ոլորտի վրա ողջ աշխարհում: Ըստ Զոբսաշրջության միջազգային կազմակերպության, 2008 թվականին գրանցվել է միջազգային զբոսաշրջության աճի դանդաղում 3-3,5 տոկոսով, իսկ 2009 թվականին նախատեսվում է, որ միջազգային զբոսաշրջության աճը կտատանվի 0-1 տոկոսի մակարդակում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |