ԼՀԿ-ն առաջարկում է փոխել Սահմանդրության նորմը՝ սփյուռքահայերին կառավարման ոլորտում ներգրավելու համար![]() 20 ապրիլի 2021 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է սահմանդրական փոփոխություն իրականացնել, որով կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կկարողանա դառնալ 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացին՝ անկախ այլ քաղաքացիությունից, ՀՀ քաղաքացիությունը ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության տևողությունից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ գործող օրենքի՝ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։ Մարուքյանը նշել է, որ Սահմանադրության գործող նորմն ուղղակի արգելք է սփյուռքահայերին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։ «Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։ Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստանը» նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունը ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից»,-ասվում է գրառման մեջ: Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |