Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - Երևանի համար 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելում» դիմակ կրելու շուրջ վիճաբանության ընթացքում սպանության մեջ կասկածվող 57-ամյա տղամարդն ապրիլի 20-ին ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին։

Ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ոստիկանությունը սպանության վերաբերյալ ահազանգ էր ստացել։ Լեոյի ու Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինում ուղևորներից մեկը դանակահարել էր մյուսին։ Մոտ 40 տարեկան տղամարդը մահացել էր. վնասվածքը կրծքավանդակին էր՝ կյանքի հետ անհամատեղելի։

Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նախ պարզվել է սպանվածի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 39 տարեկան։ Ոստիկանության և ԱԱԾ մի շարք ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ հետևյալը։

Երթուղայինում դիմակ կրելու հարցի շուրջ ուղևորների միջև վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում Արտաշատում բնակվող 57-ամյա տղամարդը դանակով խփել էր 39-ամյա տղամարդու կրծքավանդակին ու փախել։

57-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Հարուցված քրգործի նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---