ԵԽ պատգամավոր․ Պատմությունը չպետք է կրկնվի![]() 24 ապրիլի 2021 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող, ԵԺԿ խմբի փոխնախագահ Անդրեյ Կովաչևը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կոչ է անում հիշել կատարված ողբերգությունը՝ ապագայում այն այլևս երբեք չկրկնելու համար: Այդ մասին նա նշել է իր տեսաուղերձում, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ «Պետք է այլևս երբեք թույլ չտանք նման ողբերգությունների կրկնությունը: Պատմությունը չպետք է կրկնվի: Ցավոք, մենք տեսնում ենք, որ անցյալից դասեր չենք քաղել: Այսօր անմեղ մարդիկ շարունակում են գերի պահվել, նրանք հետապնդումների են ենթարկվում և սպանվում՝ միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Մենք պետք է շարունակենք պայքարել՝ հանուն նրանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանության: Չպետք է մոռանանք և կրկնենք մեկդարյա վաղեմություն ունեցող ողբերգական դեպքերը»,- ասել է ԵԺԿ փոխնախագահ Կովաչևը: Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1․5 մլն նահատակների հիշատակը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |