Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում և ՀՀ ներքաղաքական հարցեր![]() 24 ապրիլի 2021 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը։ Գոհունակությամբ նշվել է, որ ռուս խաղաղապահների շնորհիվ իրվիճակը տարածաշրջանում շարունակում է կայուն և հանգիստ մնալ։ Կարծիքներ են փոխանակվել երկկողմ համագործակցության ակտուալ թեմաների շուրջ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Բացի այդ, Փաշինյանը տեղեկացրել է Պուտինին ՀՀ-ում ներքաղաքական վիճակի զարգացումների մասին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասով։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նա ասել է նաև, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, սակայն կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |