Թբիլիսիում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ![]() 24 ապրիլի 2021 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցկացվել: Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը, hաղորդում է Aliq Media-ն։ Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված էր՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է: Կազմակերպիչները կոչ են արել պանդեմիայի պայմաններում պահպանել Վրաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կարգավորումները: Ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել: Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթը կայացել է միայն Աքալքալաքում ու Ախալցիխեում: Թբիլիսիում երթ այս տարի տեղի չի ունեցել, պատճառը՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված պարետային ժամն էր ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |