Չավուշօղլու․ Անկարան ամբողջությամբ մերժում է Բայդենի հայտարարությունը![]() 24 ապրիլի 2021 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Անկարան ամբողջությամբ մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում։ «Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչինչ չունենք սովորելու մեր պատմության մասին։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,-ասվում է Չավուշօղլուի գրառման մեջ։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է Բայդենին «շտկել այդ լուրջ սխալը», գրում է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ այս հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և խորը վերք կբացի՝ վնասելով փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդպիսով նա կատարել է իր նախընտրական խոստումը։ Ընթերցեք նաև․ ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |