26 ապրիլի 2021 - 12:49 AMT
Իշխանաձորի ուղղությամբ աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ապրիլի 24-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի ենթաշրջանում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն Արցախի փրկարարները նախատեսում են շարունակել ապրիլի 27-ին: Ուղղության մասին կտեղեկացվի նախապես:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացված որոնումների ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1551 է, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: