Համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», գտնում են Եվրոպական Կենտրոնական բանկում11 մարտի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն գտնում է, որ համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:«Մենք մոտենում ենք այն պահին, երբ կսկսվի վերելքը»,- հայտնել է ԵԿԲ ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ դիտորդների մեծամասնությունը արդյունաբերական երկրների համար բացասական ցուցանիշներ է սպասում տնտեսական աճի հարցում: Նրա խոսքով, 2009թ. համաշխարհային տնտեսության աճը մոտ կլինի զրոյին, իսկ 2010թ. «վերելք» կսկսվի: Տրիշեն գտնում է, որ իշխանություններն ու կառավարություններնն իրենց վրա են վերցրել համակարգային կարեւորության հաստատությունների սնանկացումը թույլ չտալու հզորագույն պարտականությունները, ինչը դեռեւս հարկի ուշադրության չի արժանացել շուկաների կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |