Սոցաջակցության համար կարող են դիմել նաև քաղաքացիական անհետ կորածների և գերիների ընտանիքները

Սոցաջակցության համար կարող են դիմել նաև քաղաքացիական անհետ կորածների և գերիների ընտանիքները

PanARMENIAN.Net - 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել նաև քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները։

Ծրագրի շահառուներին տրամադրվում է 1,000,000 դրամ միանվագ աջակցություն, տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել մինչև 2021 թ դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Միջոցառման շահառուներ են համարվում բացառապես քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները: Զինծառայողներն՝ այդ թվում զորահավաքային զորակոչի միջոցով զինծառայության ներգրավված քաղաքացիները և կամավորագրված անձինք նշված միջոցառման շահառու լինել չեն կարող:

Զինծառայողների շրջանում 2020 թ․ պատերազմի հետևանքով անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին աջակցություն է տրամադրվում մեկ այլ ծրագրով՝ ԱՍՀՆ և ՊՆ համագործակցությամբ։ Ըստ այդմ՝ տրվում է ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։

Աջակցության տրամադրման գործընթացը կազմակերպվում է «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի» միջոցով։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---