Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից

PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը և զերծ մնալ սադրանքներից։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

«Զինվորականների կողմից սահմանի խախտումն ու առաջխաղացումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը։

Մենք կոչ ենք անում խախտող կողմին անհապաղ հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից։ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել երկկողմ վեճերը քաղաքական և դիվանագիտական միջոցներով խաղաղ հանգուցալուծման օգտին։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսակետից»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---