Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել․ Սահմանային միջադեպի մասնակիցներից էր

Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացու են սպանել․ Սահմանային միջադեպի մասնակիցներից էր

PanARMENIAN.Net - Ադրբեջանում հայտարարել են, որ ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպի երկրորդ մասնակից Իրանի քաղաքացին ոչնչացվել է։ Այդ մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էհսան Զահիդովը։

Մայիսի 15-ին Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 ադրբեջանցի սահմանապահ էր սպանվել, տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը»։

«Քաղաքացին դիմադրել է՝ չցանկանալով հանձնվել։ Այդ պատճառով նա վնասազերծվել է»,- ասել է Զահիդովը։

Մայիսի 15-ին Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 ադրբեջանցի սահմնապահ էր սպանվել, երբ սահմանի խախտման փորձ է եղել Իրանի կողմից։ Փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով ադրբեջանցի սահմանապահները վիրավորվել էին, իսկ ավելի ուշ մահացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր 10 կգ թմրանյութ։ Իրանի քաղաքացիներից մեկը ձերբակալվել էր, իսկ իրանցիներից մեկը դեռևս չի հայտնաբերվել։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---