Մարտակերտում Bookstore in Artsakh գրախանութ է բացվել

Մարտակերտում Bookstore in Artsakh գրախանութ է  բացվել

PanARMENIAN.Net - Մարտակերտում Bookstore in Artsakh գրախանութ է բացվել։ Գրախանութի համահիմնադիր Լուսինե Մխիթարյանը, որն իր ընտանիքով ժամանակին Երևանից տեղափոխվել և ապրում է Մարտակերտում, ասել է, որ նախատեսում են գրախանութին կից նաև ընթերցասրահ բացել։

«Մեր նպատակը գումար աշխատելը չէ, այլ՝ երեխաներից մինչև մեծահասակներ գրքին մոտ պահելը: Գրախանութում ունենք ցանկացած ժանրի գրքեր՝ մանկական, գրական-գեղարվեստական, արտասահմանյան և այլն: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեծ պահանջարկ ունեն մանկական հեքիաթների, տառերի ու թվերի գունավոր գրքերը»,-ասել է նա, տեղեկացնում է Արցախպրեսը։

Խոսելով գրքերի համար սահմանված գներից՝ մեր զրուցակիցը նշել է, որ գործում են երևանյան գները։

«Նախատեսում ենք գրախանութին կից բացել ընթերցասրահ։ Կազմակերպվելու են նաև տարբեր միջոցառումներ: Առաջիկայում՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ կկազմակերպենք գրքի քննարկում: Կարծում ենք, այս կերպ ևս սեր կառաջացնենք ընթերցողների մոտ, և գիրք-ընթերցող կապը ավելի կսերտանա»,- ավելացրել է գրախանութի համահիմնադիրը:

Գրախանութը բաց է առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 22:00-ն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---