Գևորգ Պետրոսյանն «իր աշխատուժը կտնօրինի գիության ու իրավապաշտպանության ոլորտում»

Գևորգ Պետրոսյանն «իր աշխատուժը կտնօրինի գիության ու իրավապաշտպանության ոլորտում»

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը հայտարարել է քաղաքական ակտիվ գործունեությունը դադարեցնելու և իր «աշխատուժն գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում տնօրինելու» մասին։

«Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում...

Ես ժողովրդին խաբել չեմ կարող...»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

Պետրոսյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու է քաղաքական գործունեությունը՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքը։

«Աստված Հայ ժողովրդին պահապան...Դեռ կհանդիպենք...»,-գրել է նա։

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---