Բաքվում ՀՀ 2 քաղաքացու են սկսել դատել![]() 24 մայիսի 2021 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կեղծ մեղադրանքներով քրեական գործ է հարուցվել և դատավարություն է սկսվել ՀՀ 2 քաղաքացու դեմ՝ 1969թ․ ծնված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրանց մեղադրում են առաջին արցախյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներ դեմ գործած հացագործությունների մեջ»։ Գործով «12 տուժող է ներգրավվել», գրում է Moscow-Baku.ru-ն։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մեկնարկած դատավարությանը, գրել է, որ դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորում: Նա նշել է, որ գերեվարված մեր քաղաքացիներն ամիսներ շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ առաջադրելով՝ նրանց փորձում են ենթարկել պատասխանատվության: «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը՝ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակըցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում և խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»,-ասվում է գրառման մեջ: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել գերիներին։ Ըստ հայկական կողմի, Ադրբեջանում ավելի քան 200 հայ է պահվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ գերության մեջ հայտնված առնվազն 19-ը հայի, այդ թվում 4 կանանց, սպանության մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |