24 մայիսի 2021 - 16:18 AMT
Վարդենիսում անհետացած զինվորի հեռախոսը գտել են դիրքից մոտ 30 կմ հեռու

Վարդենիսում անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Կողբի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վարդենիսի տարածաշրջանում կորել է ժամկետային զինծառայող։ Նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ է և վերջին անգամ ծնողների հետ խոսել է մայիսի 13-ին