25 մայիսի 2021 - 14:21 AMT
Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը

Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Այդպիսի որոշում է կայացրել երկրի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։

Մարտի 1-ից Վրաստանը բացել էր օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար։