Բրիտանիայի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ առանց նախապայմանների բանակցել սահմանազատման շուրջ

Բրիտանիայի կոչը ՀՀ-ին ու Ադրբեջանին՝ առանց նախապայմանների բանակցել սահմանազատման շուրջ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Վենդի Մորթոնը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով շարունակվող լարվածությանը ՀՀ և Ադրբեջաի միջև, կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին առանց նախապայմանների բանակցել սահմանազատման շուրջ։

«Խորապես մտահոգված ենք շարունակվող լարվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մեծ Բրիտանիան երկու կողմին հորդորում է անհապաղ հետ քաշել զորքերը, խուսափել իրավիճակը սրող գործողություններից ու նոր ականների տեղադրումից և սահմանազատման շուրջ առանց նախապայմանների կառուցողական բանակցություններ սկսել»,- գրել է Մորթոնը։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։

Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---