Չինաստանում թռչնագրիպով մարդու վարակի աշխարհում 1-ին դեպքն է գրանցվել![]() 1 հունիսի 2021 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում թռչնագրիպի H10N3 շտամով մարդու վարակվելու աշխարհում առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին հայտնել են չինական լրատվամիջոցները։ Վիրուսով վարակվել է 41-ամյա տղամարդը։ Նա հոսպիտալացվել էր դեռևս ապրիլի վերջին Չժենցզյան քաղաքում, մրսածություն հիշեցնող ախտանիշներով։ Մեկ ամիս անց նրա մոտ ախտորոշվել է H10N3, գրում է Interfax-ը։ Չինաստանի առողջապահական ծառայություններում նշել են, որ «այդ վիրուսի լայնածավալ տարածման հավանականությունը շատ փոքր է»։ Հոսպիտալացված տղամարդու վիճակն այժմ գնահատվում է որպես կայուն։ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովում ասել են, որ սա մարդու մոտ H10N3 թռչնագրիպի ախտորոշման աշխարհում առաջին դեպքն է։ Թռչնագրիպի վերջին բռնկումը Չինաստանում գրանցվել է 2016-ի ավարտին 2017-ի սկզբին։ Այն ժամանակ խոսքը H7N9 վիրուսի մասին էր։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |