Վրաստանը բացվել է․ Ցամաքային ճանապարհով կարելի է մեկնել Բագրատաշենի և Բավրայի անցակետերով![]() 1 հունիսի 2021 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանայինԲագրատաշեն-Սադախլո անցակետի հետ մեկտեղ կգործի նաև Բավրա-Նինոծմինդա անցակետը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Անցակետերը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Դեսպանատունը հիշեցնում է, որ Վրաստանի ամբողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-04։00 ընկած, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակ կրելու պարտադիր պահանջ։ Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։ Հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանը: Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության կամ պատվաստման ամբողջ կուրսը (երկու դեղաչափ) անցնելու պարագայում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |