Փոխոստիկանապետ․ Մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ին![]() 1 հունիսի 2021 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ոստիկանության բաժանմունքներից մեկում մերկ տղամարդու մասնակցությամբ տեսանյութն արվել է 2020-ի սեպտեմբեր ամսին, գրում է «Փաստինֆոն»։ «Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել։ Եվ հենց այդ վիճակով էլ եկել էր ոստիկանություն և փորձում էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել»,- նշել է Ֆիդանյանը՝ հավելելով, որ չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից որևէ կադրեր ներկայացվեն, իբրև ՀՀ ոստիկանության որևէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն։ Ավելի վաղ համացանցում տարածվել էր ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում նկարահանված տեսանյութը, որտեղ ձեռնաշղթաներով տղամարդը մերկ շրջում է բաժանմունքում։ Հայտարավել էր, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել համացանցում շրջանառվող տեսանյութի դեպքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |