Արտակ Բեգլարյանը՝ Արցախի պետնախարար․ 4 նախարարություն կհամակարգի![]() 1 հունիսի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արտակ Բեգլարյանը, ազատվելով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նշանակվել է պետական նախարար։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը, մեկ այլ հրամամագրով ազատելով Գրիգորի Մարտիրոսյանին, իր դիմումի համաձայն, պետական նախարար, ֆինանսների նախարարի պաշտոնից: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։ Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով՝ Արցախի պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը. 1) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար 2) առողջապահության նախարար 3) արդարադատության նախարար 4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |