Ադրբեջանում 14 հայ գերու գործ փոխանցվել է ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում 14 հայ գերու գործ փոխանցվել է ծանր հանցագործությունների դատարան

PanARMENIAN.Net - Ադրբեջանում սկսվել է Խծաբերդում գերեվարված 14 զինծառայողի դատավարություն, որոնց դեմ հարուցված քրգործերը փոխանցվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

Հրապարակվել է երկու գերու անուն. Հրաչ Ավագյանին և Գեղամ Սերոբյանին «ահաբեկչության» մեղադրանք է ներկայացվել՝ հրազենի և որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ։ Նրանց մեղադրում են նաև սահմանի ապօրինի հատման մեջ։

Արցախում մարտական գործողությունների դադարից հետո, դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի 62 զինծառայողի գերեվարեցին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ։ Ադրբեջանը նրանց «ահաբեկիչ» է կոչում և մտադիր չէ վերադարձնել։

Ըստ հայկական կողմի տվյալների, Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գերեվարվածներից առնվազն 19-ին ադրբեջանցիները սպանել են, նրանց թվում նաև 4 կին կար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---