Բայրամով․ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է![]() 21 հունիսի 2021 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից են և Բաքուն այդ մասին առաջարկ է արել Երևանին։ «Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի է, այն անփոփոխ է։ Այդ մասին բազմիցս է խոսել նաև մեր երկրի ղեկավարը։ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է՝ միջազգային նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հիման վրա։ Եվ այդ ուղղությամբ առաջարկ է արվել»,-ասել է Բայրամովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա, Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությանն այլընտրանք չկա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |