ԵԽԽՎ առաքելության ղեկավար․ Ամբողջությամբ ընդունում ենք ՀՀ-ում արտահերթի արդյունքները![]() 21 հունիսի 2021 - 16:27 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ առաքելության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը, ամփոփելով հունիսի 20-ին ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ, չնայած դժվարություններին և բևեռացված քաղաքական միջավայրին, ընտրություններն արդարացիորեն են կազմակերպվել, ժողովրդավարական բնույթը չի խաթարվել։ Նա նշել է, որ ամբողջությամբ ընդունում են ընտրությունների արդյունքները, գրում է Aysor.am-ը։ «Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ որոշ տեղամասերում, բայց սա որևէ կերպ հարցականի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը, որն անհրաժեշտ է նման ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է ԵԽԽՎ առաքելության ղեկավարը։ ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար Կարի Հենրիկսենն իր հերթին հայտարարել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ մրցակցային էին և, հաշվի առնելով բավականին սեղմ ժամկետը, բավականին լավ կազմակերպված, գրում է Sputnik Արմենիան։ Ըստ նրա, հաշվի առնելով Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները, կար որոշակի իրավական անորոշություն։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ընտրությունները կազմակերպված էին բարձր մակարդակով և վայելում էին ընտրողների վստահությունը։ «Հարգվել են հիմնական իրավունքներն ու ազատությունները, հավասար պայմաններ են ստեղծվել բոլորի համար ընտրարշավի կազմակերպման համար»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ, նա նշել է ընտրարաշավի չափազանց մեծ անձնավորվածությունը։ Ըստ նրա՝ միջանձնային հակասությունները խոչընդոտել են նախընտրական ծրագրերի և գաղափարների մրցակցությանը։ Անդրադառնալով տեխնիկական մասին՝ նա ասել է, որ ընտրատեղամասերից շատերը մատչելի չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |