Մարզպետ․ Գեղարքունիքում ռուս սահմանապահներ կտեղակայվեն՝ ՀՀ և Ադրբեջանի զորքերը հետ կքաշվեն![]() 22 հունիսի 2021 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Մոտ օրերս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ կտեղակայվեն, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հայելային եղանակով հետ կքաշվեն սահմանագծից։ Այդ մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։ «Աշխատանքներ են գնում ռուս գործընկերների տեղակայման հետ կապված, ընթացքի մեջ է, կկարգավորվի: Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում», - նշել է նա: Մարզպետի խոսքով` տեղորոշման գործընթացը կավարտվի, և մոտ ժամանակներս ռուս սահմանապահներ կտեղակայվեն։ Նա հավելել է, որ երկու կողմի զինված ուժերը պետք է դիրքերից հետ քաշվեն: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել է, որ հավելյալ պարզաբանում չունի. «Միայն այն է, ինչ մարզպետն ասել է»: Հայաստանի տարածք Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ներթափանցումից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էր առաջարկել զորքերը հայելային եղանակով հետ քաշել սահմանից և այնտեղ միջազգային դիտորդների տեղակայել։ Օրերս Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |