Ստեփանակերտում պահանջել են Հարությունյանի հրաժարականը![]() 22 հունիսի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նրանք պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ հունիսի 20-ին նրա այցը Երևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ դժգոհության մեծ ալիք է բարձրացել, գրում է «Առավոտը»։ Իսկ հունիսի 21-ին Արցախի նախագահը ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է, ինչը ևս մեծ հակասությունների ու դժգոհության ալիք է բարձրացրել։ Հարությունյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկն ասել է, որ արցախցին Փաշինյանին չի կարող շնորհավորել, գրում է Panorama.am-ը։ «Սա քաղաքական ոչ մի նպատակ չի հետապնդում, չենք էլ ուզենա, որ քաղաքական ուժերը շահ փնտրեն։ Ժողովուրդն ընդամենը եկել է ասելու «հեռացիր»։ Իրենց հետ բերել են թղթիկներ, որոնց վրա գրված է հեռացիր, որովհետև դուք մեր ցավը, փաստորեն, չեք զգում, և մեր տեսակետը չեք արտահայտում»,- հայտարարել է Ստեփանակերտի հրապարակում բողոքող քաղաքացին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները, հաջողություններ է մաղթել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած թիմին՝ ընտրողների մեծամասնության կողմից ստացած վստահության իրացման ճանապարհին: Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքները հնարավորություն կտան ՀՀ-ին արդյունավետ աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |