«Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը![]() 24 հունիսի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» ԲԿ-ն շարունակում է բնականոն աշխատանքը։ Այդ մասին ասվում է բուժհաստատության հայտարարության մեջ։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։ Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց է՝ Արմեն Չարչյանի կալանավորման դեմ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հունիսի 23-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրեց: Որոշման հրապարակումից հետո դատարանի մոտ հավաքված բուժաշխատողներից ոմանք ասել էին, թե քանի դեռ իրենց ղեկավարն անազատության մեջ է, հիվանդների չեն ընդունի,: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |