Հայաստանում առաջարկում են System of a Down-ի խմբաքանդակը տեղադրել![]() 24 հունիսի 2021 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մտադիր են System of a Down հայտնի ռոք խմբի խմբաքանդակը տեղադրել։ Քանդակագործը Հայկ Թոքմաջյանն է։ Քանդակը դեռ գիպսե տարբերակով է, աշխատանքային փուլում: Քանդակագործի ցանկությունն է, որ վերջնական տարբերակով այն տեղադրվի հայաստանյան այգիներից մեկում՝ տեսանելի բոլորի համար, տեղեկացնում է 1lurer.am-ը։ Թոքմաջյանն ասել է, որ տղաները մշտապես պայքարում են հայ ազգը ներկայացնելու, Հայոց ցեղասպանության դատապարտման ու միջազգային ճանաչման համար: System of a Down խումբը հիմնադրվել է 1992 թվականին Հարավային Կալիֆորնիայում: Խմբի ներկայիս անդամներն են Դարոն Մալաքյանը, Սերժ Թանկյանը, Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը: Խմբի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |