Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը գլխավորում է արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարը: Նա 7 միավոր է վաստակել և Դին Լիժենի հետ կիսում է 1-2 տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջինն է:
6-րդ տուրում Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։
10 պարտիայից 4-ում Արոնյանը հաղթել է, իսկ 6-ում՝ ոչ ոքի խաղացել:
Հունիսի 28-ին կկայանան մրցաշարի 11-15-րդ տուրերը, որից հետո 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կանցնեն հաջորդ փուլ։ Մրցաշարի հաղթողը կորոշվի նոկաուտ համակարգով։