Հնագետ․ Միտումնավոր դուրս են թողել ՀՀ-ն, հայկական քաղաքներն ու հայ մասնագետներին![]() 28 հունիսի 2021 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ քաղաքական մոտեցումներով Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600) գիտաժողովից միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները։ Այդ մասին տեղեկացրել է Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար, Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, գրում է Monument Watch-ը։ «Ցավով և հիասթափությամբ տեղեկացնում ենք, որ Կովկասում տիրող նման ողբերգական իրավիճակում, ակնհայտ քաղաքական մոտեցումների ճանապարհ են բռնել և մեր մի շարք հարգարժան կոլեգաներ, նախաձեռնելով և միանալով Cities on the Edge: Exploring Late Antique urbanism in the Southern Caucasus (AD 300–600) գիտաժողովին, որտեղ միտումնավոր դուրս են թողնվել Հայաստանը, հայկական քաղաքները և հայ մասնագետները: Հնարավոր չէ ներկայացնել Կովկասի քաղաքային մշակույթն առանց հայկական քաղաքների, հայկական սկզբնաղբյուրների և հետազոտողների: Բայց սա նաև մի նոր բան չէ: Ցավում եմ, որ իմ լավ բարեկամներ Լարա ֆաբիանը և Մուրթուզալի Գաջիեվը, որ ընդգրկված են մասնակիցների ցանկում, չեն ահազանգել ակադեմիական բարեվարքության նման աղաղակող խախտման մասին: Խոսք է գնում ոչ թե թյուրիմացության, այլ մտածված կողմնորոշման մասին: Եթե անձնական շահագրգռվածությունն ավելի վեր է, քան գիտական բարեխղճությունը, իմաստ չունի դիմել, բացատրել կամ ազնվություն սպասել: Ցավում ենք և հիասթափված ենք»,-ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |