Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է «Վեոլիա Ջուր», ՀԷՑ և ՀԾԿՀ![]() 28 հունիսի 2021 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Զանգվածային ջրանջատումների հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է «Վեոլիա Ջուր», ՀԷՑ և ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով): ՄԻՊ-ին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Դրանց համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ պաշտոնական կայքում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։ Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել ընկերության հետ թեժ գծի հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Ուսումնասիրվել են նաև ԶԼՄ-ներում ու սոցցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու կորոնավիրուսի առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ, պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։ Վերջին օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները։ Ընդ որում հաճախ՝ սպառողն անջատումների մասին նախապես չի տեղեկացվում։ Հատկապես շատ են այդպիսի բողոքները Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի բնակիչներից։ Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ ՀԾԿՀ-ն հանդիպում էր նախաձեռնել «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման արդյունքում կողմերը հայտնել են, որ նշված խնդիրները հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի, որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |