Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և Փաշինյանին արտահերթի առթիվ![]() 29 հունիսի 2021 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում: Մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,- նշել է ԱՄՆ նախագահը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։ Photo. Getty Images ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |