Բայդեն․ Իմ նախագահության օրոք Իրանը միջուկային զենք չի ունենա![]() 29 հունիսի 2021 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է՝ թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Այդ մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Իմ նախագահության օրոք Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-ասել է նա, գրում է Ռոսբալտը՝ AP-ին հղումով։ Բայդենն ասել է, որ արդեն կարգադրել է հարվածներ հասցնել այն խմբավորումների օբյեկտներին, որոնք կարող են կապված լինել Իրանի իշխանությունների հետ։ Ըստ նրա՝ հենց այդ ստորաբաժանումներն են հարվածներ հասցրել ամերիկացի զինծառայողներին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրաքա-սիրիական սահմանին Ալ Բուքամալի շրջանում։ Պենտագոնն ավիահարվածները բացատրել էր Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա ԱԹՍ-ների հարձակմանը պատասխանելու անհրաժեշտությամբ։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |