Նախագիծ․ Արցախում ռազմական դրության կանոնների խախտումը կպատժվի տուգանքով և ազատազրկմամբ

Նախագիծ․ Արցախում ռազմական դրության կանոնների խախտումը կպատժվի տուգանքով և ազատազրկմամբ

PanARMENIAN.Net - Արցախում ռազմական դրության կանոնների խախտումը կպատժվի տուգանքով և ազատազրկմամբ ՝ Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։

Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, գրում է «Առավոտը»։

Նա նշել է, որ հիմնական փոփոխությունները հետևյալն են․

-Ռազմական դրության ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

-Ռազմական դրության ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 6 տարի ժամկետով։

-Ռազմական դրության ժամանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, ինչը էական վնաս է հասցրել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին, կամ պետության, հասարակության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկից մինչև 300 հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Կան նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական-իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող դրույթներ։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ, թեև փաթեթը մանրամասն քննարկվել է, բայց լավ կլիներ, որպեսզի արտախորհրդարանական ուժերն էլ կարծիք հայտնեին, կամ հանրային լսումներ կազմակերպվեին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---