Արցախում ջրի սակավություն կա![]() 29 հունիսի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի մի շարք բնակավայրերում ջրի սակավություն է նկատվում։ «Ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեի տեղակալ Էրիկ Հարությունյանը նշել է, որ համայնքներում և շրջկենտրոններում առաջացած խնդիրը կապված է ինչպես հնամաշ սարքավորումների, այնպես էլ եղանակային պայմանների հետ, գրում է «Արցախպրեսը»։ «Այսօր ջրի սակավություն կա Բերդաշենում, որտեղ ջուրը մատակարարվում է երկու օրը մեկ՝ երկու ժամով, և Ճարտարում: Մարտակերտի և Ասկերանի շրջաններում ջրամատակարարումը հիմնականում իրականացվում է ինքնահոս եղանակով», - ասել է Հարությունյանը: Ստեփանակերտում ներկա պահին ջրի խնդիր կա Աջափնյակ թաղամասում: «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը պարզաբանել է, որ ջրի սակավությանը պայմանավորված է այն փաստով, որ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների մի մասը այդ թաղամասում է տեղավորվել: «Վթարավերացման աշխատանքներ իրականացելու համար տարբեր թաղամասերում 15 րոպեով, 1 կամ 2 ժամով ջրանջատումներ են լինում: Ընկերությունը կատարում է հնարավորը, որպեսզի ջրի սակավության չառաջանա: Մինչև հուլիս ամսվա կեսերը խնդիրը կլուծվի», - ասել է Պողոսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |