Moderna-ի պատվաստանյութն արդյունավետ է կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ![]() 30 հունիսի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Moderna ընկերությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է այդ վարակի բոլոր տարբերակների, այդ թվում՝ առավել վարակիչ համարվող «դելտա» շտամի դեմ, որը նաև հայտնի է որպես հնդկական։ Moderna-ն փոխել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի անունը։ Այն կկոչվի Spikevax։ «Moderna-ով ( Spikevax) պատվաստվելու դեպքում արտազատվում են բոլոր տարբերակների դեմ հակամարմինների չեզոքացնող տիտրեր, այդ թվում «դելտա» շտամի դեմ»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, գրում է «Ինտերֆաքսը»։ Այդպիսով, ըստ հետազոտության, «դելտա» տարբերակի դեպքում նկատվում է միայն «չեզոքացնող տիտրերի աննշան կրճատում»։ Ընկերության ղեկավար Ստեֆան Բանսելն ասել է, որ «նոր տվյալներն ուրախացնում են և հաստատում այն վարկածը, որ Moderna ընկերության պատվաստանյութը կպաշտպանի նոր հայտնաբերվող տարբերակներից»։ Ըստ Բանսելի, այդ տվյալները հաստատում են բնակչության պատվաստումները շարունակելու կարևորությունը։ Ընկերությունում նաև ասել են, որ հունիսի 29-ին Հնդկաստանում, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է «դելտա» շտամը, հավանություն են տվել Moderna ընկերության պատվաստանյութին 18-ից բարձր տարիքային խմբում շտապ կիրառման համար։ Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, մշակել է կորոնավիրուսի դեմ այն երեք պատվաստանյութերից մեկը, որը հավանություն է ստացել ԱՄՆ-ում կիրառվելու համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |