Եվրամիության հունիսի 30-ի որոշմամբ Հայաստանն ընդգրկվել է այն 11 երկրի ցանկում, որոնց քաղաքացիների համար չեղարկվելու են համավարակով պայմանավորված ԵՄ և Շենգենյան գոտու տարածք մուտք գործելու սահմանափակումները, հայտնում է Reuters-ը՝ ԵՄ պաշտոնյաներին հղումով։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին։
Հայաստանից բացի, ցուցակում ներառվել են նաև Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:
Թեև ԵՄ-ն խորհուրդ է տալիս անդամ երկրներին լիովին և առանց սահմանափակումների բացել իր սահմանները վերոնշյալ խմբում ընդգրկված երկրների քաղաքացիների համար, այնուամենայնիվ, ԵՄ անդամ պետությունները նախկինի պես կարող են սահմանափակումներ կիրառել՝ օրինակ կորոնավիրուսի բացասական թեստի առկայություն կամ ինքնամեկուսացում։
Բացի այդ անդամ պետություններն իրավաբանորեն պարտավոր չեն կիրառել ԵՄ Խորհրդի ցուցակը, սակայն պետք է իրենց ազգային ցուցակները հիմնված լինեն այդ ցանկի վրա։