Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր են ուզում դառնալ․ Նախատեսվում է նման ինստիտուտ ստեղծել![]() 7 հուլիսի 2021 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) մտադիր է գործընկեր պետությունների ինստիտուտ ստեղծել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ նոր ձևաչափով հետաքրքրվում են շատ երկրներ, սակայն միայն երկուսին է նշել՝ Ադրբեջանին ու Պակիստանին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Որպես կանոն, այդ մասին ընդունված չէ ասել։ Օրինակ, նույն Պակիստանը վաղուց էր ուզում որպես դիտորդ ներգրավվել, և այժմ, կարող է մասնակցել որպես գործընկեր»,-ասել է նա՝ հավելելով, որ դիտորդների և գործընկերների իրավունքները տարբերվելու են։ Ըստ Վոլոդինի, ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակը պետություններին «լրացուցիչ հնարավորություններ կտա կազմակերպության սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցության ակտիվացման համար և կհեշտացնի միջազգային հարթակներում հավաքական օրակարգի առաջմղման և պաշտպանության» համակարգումը: Գործընկեր անդամները նաև կկարողանան մասնակցել փաստաթղթերի նախապատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը։ Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը, Սերբիան։ Հայաստանը կազմակերպության հիմնադիր պետություն է և վետոյի իրավունք ունի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |