Հուլիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 186 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225,987-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 5 դեպք է գրանցվել կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4536 դեպք կա, այլ պատճառով՝ 1101։
Ապաքինվել է ևս 78 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 217,381 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժում է ստանում 2966 մարդ:
Հուլիսի 7-ին կատարվել է 5093 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,220,466 թեստ է արվել: