Ֆրանսիայի կոչը ԵՄ-ին՝ չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը![]() 8 հուլիսի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան կոչ է արել Եվրամիության երկրներին չճանաչել Covid-19-ի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։ Նա նշել է, որ այն պատվաստանյութերի ցանկը, որոնցով պատվաստվելու դեպքում մարդիկ կկարողանան Ֆրանսիա այցելել, պետք է սահմանափակվի նրանցով, որոնց ազդեցության մեջ երկրի իշխանությունները վստահ են, գրում է ՏԱՍՍ-ը։ Մասնավորապես, Ֆրանսիայում և Եվրոպայում միայն 4 պատվաստանյութ է ճանաչված։ Եվրոպայում կիրառման հավանություն են ստացել կորոնավիրւսի դեմ Pfizer/BioNTech, AstraZeneca, Moderna և Johnson & Johnson պատվաստանյութերը։ Վերջինը հավանություն է ստացել մարտին։ Միևնույն ժամանակ, Հունգարիայում և Սլովակիայում, ռուսական «Սպուտնիկ V»-ին արդեն հավանություն է ստացել և կիրառվում է բնակչության պատվաստման նպատակով։ Photo. EPA-EFE/BENOIT TESSIER ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |