Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ բացօթյա կցուցադրվի![]() 9 հուլիսի 2021 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետ կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ: 122 տարվա պատմություն ունեցող շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, որից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պահպանվել է որպես թանգարանային նմուշ, գրում է Sputnik Արմենիան։ 54 տոննա կշռող «Տանկ-շոգեքարշը», որը պատրաստվել է 1899-ին Պետերբուրգի Նևսկի նավաշինական գործարանում, տեղակայվել է Գյումրու կայարանամերձ հրապարակում: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ: Հայաստանի երկաթուղու պատմությանը, որը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշելէ կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)–Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվել է 1896 թ.-ին, իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ է ժամանել 1899-ի ձմռանը: Դրանից հետո սկսվել է Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1902 թվականին: Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |