Գրիգորյան․ Առաջնահերթություն է գերիների առանց նախապայմանների վերադարձը![]() 9 հուլիսի 2021 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ամփոփելով Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ ունեցած աշխատանքային հանդիպումների արդյունքները, ասել է, որ որպես առաջնահերթ գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով, առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորմանը՝ բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, տեղեկացնում է Panorama.am-ը: Գրիգորյանը հավելել է, որ հանձնակատարի հետ քննարկել են Արցախի դեմ իրականացված ծանրագույն ռազմական ագրեսիայի և հետպատերազմյան իրավիճակի մեղմանն ուղղված հետագա գործողությունները: Գրիգորյանի ներկայացմամբ՝ չնայած Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին, երկիրը «հետևողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին, որի հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ-ն եղել է և մնում է Հայաստանի առանցքայի գործընկերներից մեկը»։ Գրիգորյանը նաև անդրադարձել է համապարփակ և ընդլայնված գոծընկերության համաձայանգրի վավերացման գործընթացի ավարտին ու համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու փաստին: Նա հայտնել է, որ իր նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքների արդյունքում, համաձայնագրի կիրարկմանն ուղղված ամբողջական հաստատված ճանապարհային քարտեզը բաղկացած է 300-ից ավելի միջոցառումից՝ շեշտելով, որ այն բարեփոխումների օրակարգի կարևորագույն հիմնասյուներից մեկն է, որը վերաբերում է բոլոր ոլորտներին: Նա տեղեկացրել է, որ քննարկումների ընթացքում անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Նկատելով, որ Արևելյան գործընկերությունը թևակոխում է նոր՝ 5-ամյա փուլ, որի շրջանակներում պլանավորված է մեծածավալ ծրագրեր՝ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին տարատեսան ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 1.6 մլրդ եվրո աջակցության հանձնառության համար: Նա տեղեկացրել է, որ աջակցությունն ուղղվելու է ՀՀ կառավարության և ԵՄ-ի սահմանած 5 առաջնահերթ նախաձեռնություններին՝ փոքր և միջին ձեռնարկություններին աջակցությանը, Հյուսիս-հարավ մայրուղու և աջակցող ենթակառուցվածների կառուցմանը, հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ամփոփվել են 2021-27 թվականների ՀՀ-ԵՄ երկկողմ ծրագրերի շրջանակը: Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Երևանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Երկօրյա այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |