Սաղաթելյանը չի ընտրվել ԱԺ փոխնախագահ![]() 5 օգոստոսի 2021 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել Ազգային ժողովի փոխնախագահ։ Կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50 պատգամավոր։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե ԱԺ նախագահի տեղակալ չի ընտրվում, անցկացվում է նոր ընտրություւն։ Թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ կմասնակցեն քվեարկությանը և «կապահովեն անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը» ընդդիմության թեկնածուի ընտրության համար` չցանկանալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորմանը և ապահովելով օրենքի պահանջը։ Մինչև քվեարկությունը Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, գրում է Aysor.am-ը։ «Բայց, ինչպես տեսաք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել. «Պատիվ ունեմն» իր որոշումը կայացրել է»,- ասել էր նա։ Քվերակության արդյունքների հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ դաշինքն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում կրկին Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը կառաջադրի։ Ըստ օրենքի պահանջի՝ ԱԺ 3 փոխնախագահից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ավելի վաղ ԱԺ-ն խորհրդարանի փոխնախագահներ էր ընտրել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանին և Հակոբ Արշակյանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |