ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան![]() 5 օգոստոսի 2021 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։ Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին, տեղեկացնում է Panorama.am-ը։ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։ ԱԺ-ից տեղեկացրել են, թե լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։ Վկայակոչվող իրավական ակտի հավելվածի 2.8 կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնել է արձակուրդ, իսկ Սիմոնյանին հանձնարարվել է այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։ Նշվում է, որ լուսանկարիչն ԱԺ-ի Բաղրամանյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |