ՌԴ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունների կատարումն առաջնային է ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կարգավորման համար

ՌԴ ԱԳՆ․ Եռակողմ հայտարարությունների կատարումն առաջնային է ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կարգավորման համար

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն առաջնային է համարում 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար։ Այդ մասին ասվում է ՌԴ միջազգային դիրքորոշման վերաբերյալ ՄԱԿ 76-րդ Գլխավոր վեհաժողովին ներկայացրած հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությանը միանան նաև ՄԱԿ գործակալությունները, մասնավորապես, ՄԱԿ Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչությունը։

«Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ»,-ասվում է փաստաթղթում։

44-օրյա պատերազմի ավարտից հետո մինչ օրս միջազգային մարդասիրական կազմակերպությունները գործունեություն չեն ծավալել Լեռնային Ղարաբաղում, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---