ԱՀԿ․ Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է![]() 6 օգոստոսի 2021 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհն «իրական վտանգի» շրջանում է հայտնվել, իսկ ձեռք բերված հաջողությունները զրոյանում են։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը։ «Պատվաստանյութերի մշակման շնորհիվ մենք սեղմ ժամկետում շատ առաջ անցանք, սակայն այժմ աշխարհն իրական վտանգի շրջանում է հայտնվել։ Ձեռք բերված հաջողություններից շատերը զրոյանում են։ Վարակի գրանցված դեպքերն աշխարհում շուտով կհատեն 200 մլն-ի շեմը։ Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի բարձր են»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա, կորոնավիրուսի դելտա-շտամը հայտնաբերվել է առնվազն 132 երկրում։ Կորոնավիրուսի տարածումն աճում է սոցիալական շփումների, առողջապահության ոլորտում ոչ հետևողական մեթոդների և պատվաստանյութերի անարդար բաշխման պատճառով։ Աշխարհում ավելի քան 4 մլրդ պատվաստում է արվել կորոնավիրուսի դեմ, որից 80 տոկոսը՝ բարձր և միջին եկամուտներով երկրներում։ ՀՀ-ում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 190,036 պատվաստում։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |